ԵԽԽՎ-ն անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու վերահաստատել հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը. Էդմոն Մարուքյան
![ԵԽԽՎ-ն անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու վերահաստատել հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը. Էդմոն Մարուքյան](https://freenews.am/uploads/images/image_750x_61f3d65256246.jpg)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հույժ կարևոր արձանագրում.
ԵԽԽՎ-ն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝
Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։
Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։
Կարծիքներ