Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը աշխատանքային շրջայցի ընթացքում այցելեց մի շարք բակեր
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներ Պավել Սարգսյանի, Իզաբելլա Աբգարյանի, Էդգար Բարսեղյանի, Տիգրան Գալստյանի, Հակոբ Մելիքյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր աշխատանքային շրջայցի ընթացքում այցելեցին մի շարք բակեր,տեղում ծանոթացան առկա խնդիրներին, իսկ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում հետևեցին այգու հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին:
Նալբանդյան 25/14, Հանրապետության 62, Կողբացի 2,4, Արգիշտի 7/4, 7/6, 11/4,11/3 շենքի բակային տարածքներում հանդիպելով բնակիչների հետ`նրանք ծանոթացան ներկայացված առաջարկներին ու տեղում ուսումնասիրեցին խնդրահարույց հարցերը:
Քաղաքային կառավարման տարաբնույթ հարցերը մշտական ուշադրության կենտրոնում են պահվում և ամենօրա աշխատանքներ են տարվում` առկա թերացումները վերացնելու և նոր ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ:
Կարծիքներ