Իրանը կհետաձգի պատասխան հարվածն Իսրայելին․ Թեհրանը ցանկանում է միջնորդներին ժամանակ տալ
Իրանը, ամենայն հավանականությամբ, կհետաձգի հարվածն Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության:
Այդ մասին գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրները:
Պարբերականը նշել է, որ հետաձգելով հարվածը՝ Թեհրանը ցանկանում է միջնորդներին ժամանակ տալ Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցով բանակցություններ վարելու համար:
Ավելի վաղ Իսրայելի հետախուզությունը պարզել էր, որ Իրանն ու լիբանանյան «Հեզբոլլահը» նվազեցրել են իրենց հրթիռային զորքերի պատրաստվածության մակարդակը: Իսրայելը կարծում է, որ Իրանի պատասխան հարվածին պետք է ավելի ուշ սպասել։
Միևնույն ժամանակ, պաշտոնյաներն ընդգծել են, որ իրադարձությունների փոփոխականության պատճառով իրենց գնահատականներն արագ փոխվում են:
Կարծիքներ