Վրաստանն այսօր Pfizer պատվաստանյութ կստանա

Վրաստանն այսօր Pfizer պատվաստանյութ կստանա

Վրաստանը կստանա ամերիկա-գերմանական Pfizer/BioNtech տեսակի պատվաստանյութի 29 500 չափաբաժին, որի արդյունավետությունը 95% է:

Երկրում մարտի 15-ից սկսված է պատվաստման գործընթացը, այս փուլում պատվաստվում են միայն բուժաշխատողները՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով, որի 43 200 չափաբաժին Վրաստանը ստացել էր մարտի 13-ին:

Պատվաստված բուժաշխատողների թիվն այս պահի դրությամբ մեծ չէ՝ 4000: Գործընթացը դանդաղեց այն բանից հետո, երբ պատվաստվելուց հետո անաֆիլակտիկ շոկի հետևանքով  բուժքույր մահացավ:

Վաղվանից՝ մարտի 25-ից կպատվաստվեն նաև 65 և  բարձր  տարիքային խմբի   անձինք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում