ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը Իրանում չի դադարեցվել, այլ անընդհատ նվազում է. Գրոսսի
Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների աշխատանքն ամբողջությամբ չի դադարեցվել, սակայն նրանց գործունեության մասշտաբները անընդհատ նվազում են։ Այդ մասին շաբաթ օրը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Իրանում ԱԷՄԳ-ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցված չէ, այնտեղ մասնագետներ են աշխատում, անհատական ստուգումներ են անցկացվում, սակայն այդ գործունեության անընդհատ կրճատում կա»,- ասել է Գրոսսին։ Գլխավոր տնօրենը մանրամասնել է, որ ինքը «փորձում է համոզել իրանական կողմին, որ առանց իրերի փաստացի վիճակի մասին [ՄԱԳԱՏԷ-ին] տեղեկատվություն տրամադրելու, այլ երկրներ չեն կարողանա իրական տվյալներ ստանալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ»։
Գրոսսիի խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել ՄԱԳԱՏԷ-ի եւ Իրանի միջեւ համագործակցության մակարդակը, որը «ներկայումս պահանջվածից շատ ավելի ցածր է»։ «Մենք շտապ պետք է վերականգնենք Իրանի հետ հարաբերությունների ողջ համակարգը՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ», - ասել է գործակալության գլխավոր տնօրենը։
Կարծիքներ