Նիդերլանդներում ՌԴ հյուպատոսական բաժնի տարածքի վրա պայթուցիկ է նետվել
Նիդերլանդներում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի վրա մարտի 4-ին ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Առաքին ալիք»-ի եթերում հայտարարել է Նիդերլանդներում ՌԴ դեսպան Ալեքսանդր Շուլգինը:
«Երեկ մեր դեսպանության հյուպատոսական բաժնի վրա ինքնաշենք պայթուցիկ սարք է նետվել, պետք է գազով բալոնը պայթեր, սակայն, բարեբախտաբար, այն չի աշխատել»,- հայտնել է դիվանագետը:
Շուլգինը նկատել է, որ սա միակ դեպքը չի եղել: «Իմ, ինչպես նաև մեր ռազմական կցորդի և ես երեք ավագ դիվանագետների հասցեով մեր դեսպանություն նամակներ են ուղարկվել՝ սպիտակ փոշիով լցված»,- ասել է նա:
Կարծիքներ