Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Եվրոպան կամ ԱՄՆ-ն Ռուսաստանի նման երկրին կարողանան մեկուսացնել. Պեսկով
Եվրոպական մի շարք երկրների կամ ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշումը չի կարող ապահովել Ռուսաստանի նման երկրի մեկուսացումը։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, կա հարաբերությունների մերժում, տնտեսական հարաբերությունների կրճատում մի շարք պետությունների՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների կողմից։ Բայց դա չի նշանակում Ռուսաստանի մեկուսացում. աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Եվրոպան և Ամերիկան կարողանան մեկուսացնել ինչ-որ երկրի, հատկապես Ռուսաստանի նման մեծ երկրի»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Կարծիքներ