Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է։
Նախարարը նախ այցելել է Սևանի իշխան ձկնատեսակի բուծմամբ զբաղվող ցանցավանդակային տնտեսություն։ Տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ նախարար Պետրոսյանը քննարկել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։
Նախարար Պետրոսյանն առանձնահատուկ շեշտել է, որ լճի անխաթարությունն ու հավասարակշռության վերականգնումը վեր է բոլոր մյուս նպատակներից։
Հավելեմ, որ այսօր նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել գեղարքունի իշխան և ամառային բախտակ տեսակի շուրջ 220.000 կենսունակ մանրաձուկ։
Կարծիքներ