Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել

Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել

Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

«Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 2-ին ժամը 13։42-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին (մոտ 4,5 խմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը․ համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ: Ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում