Պուտինն այժմ ստիպված է մարտեր մղել ՌԴ տարածքում․ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ Կուրսկի շրջանի վրա հարձակման մասին խոսելիս ԵՄ-ի անունից հայտարարել է Կիևին լիակատար աջակցություն, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել եմ առաջնագծում վերջին զարգացումները և Կուրսկի տարածաշրջանում հակահարձակումը, ես կրկնել եմ ԵՄ-ի լիակատար աջակցությունն Ուկրաինայի ժողովրդի պայքարին։
Պուտինը չկարողացավ կոտրել ուկրաինական բանակի դիմադրությունն իր չարդարացված ներխուժման նկատմամբ, և այժմ ստիպված է մարտեր մղել ՌԴ տարածքում»,- գրել է Բորելը։
Կարծիքներ