Պուտինը գնահատել է Բայդենի որոշումը Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին

Պուտինը գնահատել է Բայդենի որոշումը Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ է վարվել, որ զորքերը դուրս է բերել Աֆղանստանից:

«Առաջին բանը, որ ես ուզում եմ ասել՝  իհարկե, ԱՄՆ նախագահը ճիշտ է վարվել։ Նա ճիշտ է արել, որ զորքերը դուրս է բերել Աֆղանստանից», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, տեղի ունեցավ նրանց հետ համագործակցող արևմտյան քաղաքացիների և աֆղանցիների զանգվածային տարհանում: Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:

Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, ով արտաքին գործերի նախարարն էր Թալիբանի առաջին կառավարման օրոք և 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում