Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև

Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Ղրիմը հետ նվաճելու Ուկրաինայի փորձը հիմք կդառնա ցանկացած զենքի, այդ թվում՝ միջուկային դոկտրինայով նախատեսված զենքի կիրառման համար:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Եթե խոսենք ինչ-որ լուրջ հարձակումների մասին, որոնք կապված են Ղրիմը հետ գրավելու փորձի հետ, ապա միանգամայն ակնհայտ է, որ դա հիմք է պաշտպանության բոլոր միջոցների կիրառման համար, ներառյալ՝ միջուկային զսպման հիմնական դոկտրինայի հիմունքներով նախատեսվածները, երբ Ռուսաստանի դեմ ցանկացած տեսակի զենքի օգտագործումը սպառնում է հենց պետության գոյությանը», - ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նա հստակեցրել Է, որ «պետության մի մասը պոկելու փորձը նշանակում է, որ դա ոտնձգություն է հենց պետության գոյության դեմ»։ «Ուստի հետևություններ արեք ինքներդ. այստեղ միանգամայն ակնհայտորեն հիմքեր կան ցանկացած զենքի կիրառման համար: Բացարձակապես ցանկացած», - ասել Է Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ հույս հայտնելով, որ դա հասկանում են օվկիանոսից այն կողմ ՌԴ-ի բոլոր «բարեկամներըե:

Ըստ որում, Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայի հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մասին շատ բանով քարոզչություն են։ «Զանազան հայտարարությունները Ղրիմը կամ ևս ինչ-որ բան վերադարձնելու մասին… հասկանում եք, քարոզչություն է, դրան պետք է այդպես Էլ վերաբերվել, և պատերազմի ժամանակ դա միշտ կա», - նշել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում