Ճապոնիան կվերացնի COVID-19-ով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումները

Ճապոնիան կվերացնի COVID-19-ով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումները

Ճապոնիան տոնական «Ոսկե շաբաթ»-ի նախաշեմին վերացնում է  COVID-19-ը համավարակով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումների մեծ մասը:

Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ըստ աղբյուրի ապրիլի 28-ից  սկսած ՝ Ճապոնիա մուտք գործելու համար անհրաժեշտ չի լինի ներկայացնել վիրուսի դեմ պատվաստման վկայականներ կամ մինչև մեկնելը արված COVID-19-ի բացասական թեստ:

Հիվանդության ախտանիշներով բոլոր ժամանողները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, իսկ Մայիսի 8-ից հետո այս միջոցը նույնպես կչեղարկվի, և թեստավորումը կիրականացվի կամավոր հիմունքներով:  Վիրուսի հայտնաբերման դեպքում երկրի հյուրերը պետք է գնան ինքնամեկուսացման:

Բացի այդ, երկրում կհրաժարվեն Չինաստանից ժամանողներին վերաբերող հատուկ կանոնից, որի համաձայն՝ նրանց շրջանում պատահական թեստավորում Է անցկացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում