Ջազ, պատերազմ, արվեստ, ճգնաժամ..Պատմության մեջ այս պատերազմյան շրջանը մնաց նաև "ջազային տենդ" անվանմամբ

Ջազ, պատերազմ, արվեստ, ճգնաժամ..Պատմության մեջ այս պատերազմյան շրջանը մնաց նաև "ջազային տենդ" անվանմամբ

Ջազ, պատերազմ, արվեստ, ճգնաժամ, ի՞նչ ընդհանուր եզրեր ունեն այս բառերը...

Ջազի պատմությունը մեծ հաշվով 20_րդ դարի պատմությունն է, երկու համաշխարհային պատերազմների պատմություններն են՝ իրենց հետևանքներով, սոցիալ_մշակութային, տնտեսական ճգնաժամերով, ռասսայական խտրականության, ազատության, հավասարության և տարաբնույթ հետապնդումների կենդանի իրողությունների պատմությունն է։

Ջազն իր զարգացման ողջ պատմության ընթացքում անցել է մի շարք փորձությունների միջով. այն պայքարում էր, որ հնչեր մեծ համերգային դահլիճներից, պայքարում էր, որ հանդես գար "սպիտակների" համար նախատեսված համերգասրահներից, պայքարում էր, որ արվեստ համարվեր։

Այնուամենայնիվ, ջազին հաջողվեց դւմակայել բոլոր մարտահրավերներին և վաստակել համաշխարհային հանրության սերն ու համակրանքը։

Երբ հետպատերազմյան Ամերիկան ապրում էր "մեծ ընկճախտի" շրջանը, որը պայմանավորվեց պատերազմից հետո համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Սքոթ Ֆիցջերալդն այդ նույն ժամանակաշրջանն անվանեց "ջազի դարաշրջան"։ Այո՛, այդ նույն ժամանակաշրջանը, երբ ԱՄՆ առաջին աշխարհամարտից հետո փորձում էր ապրելու ուժ գտնել, ջազը մարդկությանը տվեց Սվինգը (swing), որը սփոփում, ապրեցնում, ջերմացնում էր հուսալքված, ճնշված և կորուստներով լի մարդկանց սրտերը...

Շլացուցիչ գլամուրային կերպարներով, սվինգային, պարային ռիթմերով վինիլները շրջանառության մեջ էին մտնում միլիոնավոր քանակությամբ և հասնում մինչև Եվրոպա, ջազով վարակելով նաև մյուս մայրցամաքները։ Պատմության մեջ այս պատերազմյան շրջանը մնաց նաև "ջազային տենդ" անվանմամբ։

Ես սիրում եմ մարդկանց ու սիրում եմ, երբ նրանք են ինձ սիրում, բայց ես սիրտս պահում եմ այնտեղ, որտեղ Աստված է դրել այն՝ իմ ներսում.. Ս. Ֆիցջերալդ

Ապրում ենք անկախ ամեն ինչից, որ արարենք, ստեղծենք, հարատևենք...

Նյութը` այստեղ

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում