Սինվարի ոչնչացումից հետո Համասի նոր ղեկավար դարձավ Խալեդ Մեշալը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արտասահմանյան ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մեշալը ղեկավարել է կազմակերպությունը այն բանից հետո, երբ իսրայելական բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Յահյա Սինվարին։ Այս մասին հայտնում է լիբանանյան LBCI լրատվական պորտալը՝ հղում անելով աղբյուրներին ։
Աղբյուրները հաստատել են, որ Խալեդ Մեշալը ստանձնել է շարժման ղեկավարի պաշտոնակատարումը և այժմ պատասխանատու է պատանդների հետ կապված բանակցություններում ներգրավված առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների համար:
Կարծիքներ