Փաշինյանն այն ղեկավարն է, որով հայը հպարտանում է

Փաշինյանն այն ղեկավարն է, որով հայը հպարտանում է

Չծառայածները և ծառայածները... Ես հայրենասեր Հայուհիս նախընտրում եմ չծառայածների իշխանությունը, ոչ թե ծառայած բայց խրամատում պախկված, ազգիս իրական ՀԵՐՈՍԻՆ թիկունքից խփած, սեփական ազգին թալանած, հայկական օջախներ քանդած, երիտասարդ կյանքեր խլած, սեփական ժողովրդի արժանապատվությունը խլած, իրենք իրենց կոչումներ շնորհած, հերոս հռչակած իշխանություններ։ Ու դեռ շարունակում եք բարբաջել Փաշինյանի չծառայած լինելու մասին։Փաշինյանը այն ղեկավարն է, որով հայը հպարտանում է, իսկ թշնամին ատում։Մինչ դեռ երեսուն տարի շարունակ, ունեցել ենք ղեկավար որին ատել է սեփական ժողովուրդը և գովերգել թշնամին, զգացեք տարբերությունը։ Փաշինյանը այն ղեկավարն է, որը նվիրված է իր ազգին և իր հայրենքին, ինչը ինձ և յուրաքանչյուր ազգասեր հային թույլ է տալիս աչք փակել այդ չծառայած լինելու փոքրիկ թերության վրա և թքած ունեմ անհայրենիք տականքների բարբաջանքների վրա, քանզի հայրենիք չունեցող անձը գոյություն չունի որպես անհատ։ Փաշինյանին երկրի ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ կոչմանը արժանացրել է հայ ժողովուրդը, իսկ ձեզ դուք ինքներդ էիք հռչակել։ Իսկ այսօր շատերը իրենց ներկայացնում են, որպես առողջ քննադատներ և ուզում են քաղաքական ճանապարհ հարթել իրենց համար, այս եռակի պատերազմը օգտագործում են դիվիդենտներ հավաքելու համար, ինչպես միշտ թքած ունենալով սեփական ժողովրդի կյանքի և արժանապատվության վրա, բայց այս պահին դա ձեզ միայն կկործանի, ազգը չի ների սրիկաներին և չի մոռանա։ Ես թքած ունեմ ձեր այն ճշտի վրա, որը չի ծառայում հայրենիքիս գալիք ապագայի ծաղկման համար։ Պաշտոն ստանձնելու և փողի մոլուցքից կուրացած ազգի դավաճաններ, որոնք ծառայած լինելով հանդերձ իմ հզոր եղբայրների կյանքը վաճառեցին թշնամուն հայ ծնողի աչքը թողնելով որդու ճանապարհին։ Երազում եմ միայն ձեզ նման սրիկաները արժանանան թշնամու գեներալի ճակատագրին, քանզի ազգիս դավաճանը հենց դրան է արժանի։ Իմ Հզոր Վարչապետ շնորհակալ եմ քեզ հզոր բանակ ստեղծելու համար, դու հենց այն առաջնորդն ես ,ով իրոք արժանի է Երկրի Գերագույն Հրամանատարի կոչմանը, սիրում և հպարտանում եմ քեզանով և այն հայի տեսակով որը քեզ վստահում և աջակցում է։ Սիրում եմ բոլորիդ։ Հպարտանում եմ բոլորովդ ԴՈՒԽՈՎ

Հարգանքներով՝ Ռոզա Աշոտի

Հետևեք մեզ նաև Տելեգրամում