Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի վարժությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14.833 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 14.866 միավորով Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլա Ազիմովն է:
Քիչ ավեիլ ուշ առաձին գործիքների օղակների եզրափակիչում հանդես կգան Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:
Կարծիքներ