Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի
ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 հազար 878 դեպք, որից 383 հազար 368-ը`առողջացած, 8253-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 674 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 5734 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք, առողջացել է 1668 քաղաքացի, արձանագրվել է մահվան 24 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 846 հազար 177-ի:
Կարծիքներ