Լավրովը ներկայացրել է Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ զրույցի մանրամասները

Լավրովը ներկայացրել է Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ զրույցի մանրամասները

 Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման քննարկման հիմնական թեման հումանիտար հարցերն էին։ Բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այսօր հիմնականում խոսել ենք հումանիտար հարցերի մասին։ Մենք բացատրեցինք, թե մեր զինվորականները ինչ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիական անձանց ճակատագրի թեթևացմանը նպաստելու համար, որոնք պատանդի կարգավիճակում են հայտնվել։ Այսպես կոչված «կամավորական գումարտակները», «տարածքային պաշտպանության ուժերը» նրանց որպես կենդանի վահան են օգտագործում, - ասել է Լավրովը ։

Ռուսաստանը հաստատել է, որ միջանցքների ամենօրյա բացման նախաձեռնությունը մնում է ուժի մեջ։ Երթուղիները, ժամանակը որոշում են նրանք, ովքեր վերահսկում են իրավիճակը։

Լավրովը հայտնել է, որ իրենք Բելառուսում բանակցությունների ընթացքում իրավաբանական փաստաթղթի տեսքով առաջարկներ են ներկայացրել, ուկրաինական կողմը փաստաթուղթը տարել է Կիև:

«Մենք ցանկանում ենք բելառուսական հարթակում լուրջ բանակցություններ վարել, համաձայնեցնել այն հարցերը, որոնք պետք է լուծվեն ուկրաինական ճգնաժամի համապարփակ կարգավորման շրջանակներում և եվրոպական մայրցամաքում անվտանգության ապահովման համատեքստում՝ հաշվի առնելով առանց բացառության բոլոր երկրները», - ասել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում