Իրաքի արտգործնախարարը երկխոսության կոչ է արել՝ մեղմելու ուկրաինական ճգնաժամի հետեւանքները

Իրաքի արտգործնախարարը երկխոսության կոչ է արել՝ մեղմելու ուկրաինական ճգնաժամի հետեւանքները

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը կիրակի օրը կոչ է արել երկխոսություն հաստատել՝ ուկրաինական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար։ Mawazin News լրատվական պորտալի փոխանցմամբ ՝ այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կոնտակտային խմբի՝ Ուկրաինայի հարցով հանդիպման մասնակիցների առջեւ։

Հանդիպումն անցկացվել է Իրաքի նախաձեռնությամբ՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Դրան մասնակցել են Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը, ինչպես նաև Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները։

Ըստ Հուսեյնի, կոնտակտային խմբի ձևավորումը թելադրված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սպառնալիքների և հետևանքների ըմբռնմամբ աշխարհի ընդհանուր իրավիճակի համար, հատկապես էներգետիկայի և պարենային անվտանգության ոլորտում։ «Այս կապակցությամբ ես դիմում եմ ձեզ՝ ուղիներ փնտրել երկխոսության հաստատման համար՝ բոլոր մակարդակներում հակամարտության աճող հետեւանքները մեղմելու համար»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում