Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանսմանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Համաձայնությունը հիմք է տալիս հուսալու, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապակայունացումը, որը ստեղծվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մարտական գործողությունների հետ կապված՝ մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման, և դրանք չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,-նշել է պատգամավորը:

Նա շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի տարածքի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և միջազգային իրավունքի համաձայն ուժի չկիրառման գերակայությունը պետք է խստորեն պահպանվեն:

Պատգամավորն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ արագ և ինտենսիվ աշխատելու համար:

Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ նա կոչ է արել  Դաշնային կառավարությանը միանալ այդ աշխատանքներին և ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում