Ճապոնիայում Հինամնոր թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 130 չվերթ

Ճապոնիայում Հինամնոր թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 130 չվերթ

Առնվազն 134 ներքին չվերթ երեքշաբթի օրը Ճապոնիայում չեղարկվել է Հինամնոր թայֆունի պատճառով, որը գտնվում է հարավ-արևմտյան Կյուսյու կղզու մոտ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։

Նաև, Kyushu Electric Power ընկերության տվյալներով, Կյուսյուում թայֆունի պատճառով մոտ 35 հազար տուն այժմ մնացել է առանց էլեկտրականության։

Արևադարձային փոթորիկը ներկայումս գտնվում է Կորեական թերակղզու և Կյուսյուի միջև։ Այն շարժվում է հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ դեպի Ճապոնական ծով, որտեղից կարող է շարժվել դեպի Ռուսաստանի Հեռավոր Արևելյան շրջաններ։ Թայֆունի ներսում քամու արագությունը 35 մ/վ է, պոռթկումները մինչև 50 մ/վրկ։

Անցած շաբաթավերջին չորս մարդ տուժել էր, իսկ տասնյակ ավիաչվերթներ չեղարկվել էին հարավային Օկինավա կղզու վրա դրա ազդեցության պատճառով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում