Ազատազրկված կանայք ծանոթացել են ՄԱԿ-ի գործունեության առանձնահատկություններին
Օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ իրականացվել է հերթական լուսավորչական միջոցառումը՝ նվիրված Միավորված Ազգերի Կազմակերպությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
Լուսաբանվել է ՄԱԿ-ի գործունեությունը՝ որպես միջազգային կառույց, ներկայացվել են նրա ստեղծման պատմությունն ու կառուցվածքը, քննարկվել իրականացված ծրագրերի օգտակարությունը՝ կարևորելով կազմակերպության՝ հատկապես խաղաղապահ առաքելությունն ու մարդու իրավունքների պաշտապանությունը։
Կարծիքներ