Բուլղարիան երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը
Բուլղարիայի կառավարությունը մինչև հուլիսի 15-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը կորոնավիրուսի տարածման պատճառով:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը չի նշանակում երկրում նոր սահմանափակումներ: Առայժմ ուժի մեջ կլինեն այն միջոցները, որոնք կիրառվում են հիմա:
Օրեր առաջ, երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, իշխանությունները որոշեցին նորից մտցնել փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը: Դրանից բացի, երկրում կարանտին է սահմանված այն մարդկանց համար, որոնք կոնկրետ երկրներից գալիս են Բուլղարիա:
Վերջին տվյալներով երկրում ընդհանուր առմամբ առկա է 4 հազար 114 դեպք, մահացել է 208 մարդ: Ապաքինվել է 2 հազար 200 քաղաքացի:
Կարծիքներ