ՀՀ 10 մարզում այսօրվա դրությամբ 80 128 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կա

 ՀՀ 10 մարզում այսօրվա դրությամբ 80 128 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կա

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ 10 մարզում այսօրվա դրությամբ 80 128 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կա: 

Նրա խոսքով, այդ անձիք տեղաբաշխված են եղել հյուրանոցներում, հյուրատներում, հարմարեցված շենք-շինություններում և անհատական բնակելի տներում. «Երեկ և այսօր եթե համեմատենք, մոտ 300 մարդ հյուրանոցներից տեղափոխվել է առանձին բնակարաններ կամ առանձնատներ, և հյուրանոցներում հիմա կա 7782 անձ»,- տեղեկացրել է նախարարը:

Նրա խոսքով, բռնի տեղահանվածներին տեղավորելու գործընթացին զուգընթաց տեղի է ունենում նաև կարիքների գույքագրում: Տեղահանվածների կարիքները հոգալու համար Կառավարությունը պարբերաբար գումար է տրամադրում մարզպետարաններին: Այսօր այդ գումարը 1 միլիարդ 360 միլիոն դրամ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում