Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեում
5,6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Կրետեի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղում:
Օպերատիվ մշակման տվյալներով՝ Երեւանի ժամանակով 10:17-ին գրանցված ցնցման Էպիկենտրոնը գտնվել Է Հերակլիոն քաղաքից դեպի հարավ-արեւելք ընկած 21 կիլոմետր հեռավորության վրա:
Սեյսմոլոգները ցնցումների ինտենսիվությունը գնահատել են որպես «ավերիչ»:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 6, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ