«Ռոստովը» Բայրամյանի հետ հաղթեց «Տամբովին», որի կազմում առաջին խաղն անցկացրեց Կարապետյանը, «Խիմկին» Կորյանի հետ պարտվեց
Մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունը։ Առաջին տուրում «Ռոստովը» հյուրընկալվեց «Տամբովին» եւ առավելության հասավ 21-րդ րոպեին ռուսաստանցի կիսապաշտպան Պավել Մամաեւի խփած գոլի շնորհիվ՝ 1։0։
«Ռոստովի» կազմում 72-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի նորեկ, կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
«Տամբովում» նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Սոչիում»։ Նա «Տամբովի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 69-րդ րոպեին։
«Խիմկին» ընդունեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ «Խիմկիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նորեկ, կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը մասնակցեց առաջին խաղակեսին։
Կարծիքներ