Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցվում Հայաստանի 8 քաղաքներում. Օգտվում է 1200 շահառու.նախարարություն

Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցվում Հայաստանի 8 քաղաքներում. Օգտվում է 1200 շահառու.նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել Իջևան, Թալին, Սիսիան, Ալավերդի, Ապարան, Վարդենիս, Ամասիա և Նոյեմբերյան քաղաքներում։ Այս մասին տեղեկանում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«- Տրամադրվող ծառայություններից օգտվում է 1,200 շահառու․ պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է շուրջ 71 մլն 760 հազար դրամ։

- Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:

Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում