Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. Արման Սարգսյան

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. Արման Սարգսյան

 Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, որը տարածվել է: Կխնդրեմ, ինչպես միշտ հետևել, հավատալ պաշտոնական լրահոսին, ավելորդ խուճապ տարածող տեղեկատվություն չսփռել»,- ասաց Սարգսյանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում