Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում՝ ստուգում, են անցկացրել անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող լիմոնադի արտադրամասում և հայտնաբերել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներ. արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող և ախտահանվող չեն եղել, .սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Կարծիքներ