Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:

Դանիելյանը վերջին տուրում հաղթել է Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում:

Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում