ԱՄՆ-ում վտանգավոր նյութերով գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել

ԱՄՆ-ում վտանգավոր նյութերով գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել

Օհայոյում վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքի մոտ 50 վագոն դուրս է եկել ռելսերից։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, սակայն դեպքի պատճառները դեռևս անհայտ են, ինչպես նաև զոհեր կան, թե ոչ։ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Գրեհեմի խոսքով՝ երկաթուղային վագոնների ռելսերից դուրս գալուց հետո հրդեհ է բռնկվել: «Հրդեհը փոքրացել է, բայց շարունակվում է, երկու հիմնական երթուղի դեռ փակ է»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում