Թեհրանն ուրանի հաստացման մակարդակի իջեցման չի գնա, մինչեւ չվերացվեն պատժամիջոցները
Իրանի իշխանություններն ուրանի հարստացման 20 տոկոս մակարդակի իջեցման չեն գնա, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի՝ անունը չհայտնած բարձարստիճան պաշտոնյայի:
«Ուրանի 20-տոկոսանոց հարստացումը համապատասխանում Է միջուկային գործարքի 36-րդ պարագրաֆին եւ կդադարեցվի սոսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերացնի բոլոր պատժամիջոցները,- մեջբերում Է հեռուստաալիքը նրա խոսքը: Պաշտոնյան հավելել Է, որ «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կորցնում Է ժամանակը»: «Եթե նրանք մոտ ժամանակներս չեղյալ չհայտարարեն պատժամիջոցները, ապա Իրանը կանի հաջորդ քայլերը, որոնք կնշանակեն (Իրանի) պարտավորությունների հետագա կրճատում միջուկային գործարքի շրջանակում»,- նշել Է նա:
Մարտի 29-ին Politico թերթը հայտնել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմը ատրաստվում Է ընթացիկ շաբաթում Իրանի կառավարությանը հանձնել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության լուծման նոր առաջարկություններ: Հրատարակությունը պարզաբանում Է, որ նախաձեռնությունը նախատեսում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշակի մեղմացում՝ ի պատասխան Թեհրանի կողմից միջուկային ոլորտում գործունեության որոշ տեսակաների դադարեցման, ինչպիսիք են կատարելագործված գազային ցենտրիֆուգների օգտագործումը եւ մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը: Փետրվարի 26-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել Է, որ, եթե Թեհրանը լիովին վերադառնա միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորություններին, ԱՄՆ-ը կկատարի նույն բանը, իսկ այնուհետեւ կձգտեն գործարքի պարամետրերի ամրապնդման: Իր հերթին մարտի 2-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին ընդգծել Է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու համար Թեհրանը պետք Է համոզվի, որ Վաշինգտոնը կվերացնի պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ