Հայտնի է՝ երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցություններիի երկրորդ փուլը

Հայտնի է՝ երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցություններիի երկրորդ փուլը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին ՌԴ պատվիրակությունը տեղում կլինի և կսպասի ուկրաինացի բանակցողներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա այսօր երեկոյան։

Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան սպասելու է Ուկրաինայի ներկայացուցիչներին բանակցությունների վայրում։

«Այսօր օրվա երկրորդ կեսին, երեկոյին մոտ մեր պատվիրակությունը տեղում կլինի և կսպասի ուկրաինացի բանակցողներին»,- ասել էր նա:

Միաժամանակ Կրեմլի խոսնակը հրաժարվել էր հայտնել նախանշված բանակցությունների վայրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում