Բաթումի ծովափին պայթյուն է որոտացել

Բաթումի ծովափին պայթյուն է որոտացել

Վրաստանի Բաթում քաղաքի ծովափին պայթյուն է որոտացել. ենթադրաբար ական է եղել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ծովային ական, որը ափ է նետել ջուրը: Ականատեսները լսել են պայթյունի ձայնը»,- հաղորդում է լրատվականը:

Ըստ հեռուստաընկերություն տվյալների՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:  Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում