Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առչնվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Վերահաստատվել են համավարակով պայմանավորված հետաձգված միջոցառումների իրականացման նոր ժամկետները, համագործակցության առկա ուղղությունները, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՖԻԼ-ի և «Քեյֆորի» կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների ծառայությանը և հերթափոխի կազմակերպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը և պահպանվող լարվածության պատճառները։
Կարծիքներ