Անհարմար բան ստացվեց. Մարուքյանն ընդդիմությանն Արցախ չթողնելու ԱԳՆ-ի մտահոգության և խաղաղապահներին ուղղված պահանջի մասին

Անհարմար բան ստացվեց. Մարուքյանն ընդդիմությանն Արցախ չթողնելու ԱԳՆ-ի մտահոգության և խաղաղապահներին ուղղված պահանջի մասին

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմության՝ իրենց Արցախ չթողնելու հայտարարություններին և ՀՀ ԱԳՆ-ի մտահոգությանն ու պահանջին՝ ուղղված ռուս խաղաղապահ զորախմբին:

Մարուքյանը գրել է.

«Անհարմար բան ստացվեց.

Արդեն մի քանի ժամ է ընդդիմությունը հայտարարություններ է տարածում, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց մուտքը Արցախ:

Մեկ էլ պարզվեց, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնապես մտահոգություն է հայտնում և խաղաղապահներից պահանջում պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ին կնքած պարտավորությունները` անխափան կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում