Գեղարքունիքի տներից մեկում փլուզում է եղել փայտով վառվող կաթսայի պայթելու հետևանքով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիք գյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ․ անհրաժեշտ է օգնություն։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է որ, Գեղարքունիք գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել փայտով վառվող կաթսայի պայթյուն․ փլուզվել են հյուրասենյակի և ննջասենյակի պատերը՝ մոտ 10 քմ։ Ներսում հայտնաբերվել է տան բնակիչ Ե․ Մ․-ի (ծնված 1986 թ․) դին:
Կարծիքներ