Իտալիայի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի երեկոյան Կալաբրիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտարարել է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):

Աղբյուրը գտնվում էր 286 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։ Ցնցումները զգացել են նաև Կամպանիայի և Բազիլիկատայի բնակիչները։

Քաղաքացիական պաշտպանության վարչությունը Twitter-ում տեղեկացրել է, որ առաջին ստուգումները «ոչ մի վնաս չեն հայտնաբերել»։ Ըստ օպերատիվ ծառայությունների՝ «այս պահին  օգնության խնդրանքներ չեն եղել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում