Արմավիրի մարզում հուշամրցաշար է տեղի ունեցել Ալիկ Խուդոյանի հիշատակին նվիրված
Այսօր Արմավիրի մարզի Արևաշատ համայնքում տեղի ունեցավ հուշամրցաշար նվիրված 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալիկ Խուդոյանի հիշատակին, հայտնում է Եզդիների միության նախագահ Խդր Հաջոյան։
«Խոսելով հայ-եզդիական դարավոր եղբայրության մասին՝ մատնանշելով պատմական տարբեր ժամանակաշրջաններում ռազմի դաշտում հայ և եզդի քաջորդիների կատարած սխրագործություները, ոգևորեցի մարզիկներին և հաջողություն մաղթեցի:
Մրցաշարի ընթացքում հերոսի ծնողներին հանձնվեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Ալիկ Խուդոյանին հետմահու «Արիության» մեդալ պարգևը։
Նշեմ, որ եզդիորդի 19-ամյա հերոս Ալիկ Մահարի Խուդոյանը հերոսաբար ընկավ Շուշիի պաշտպանական մարտերում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Կարծիքներ