ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:
Կարծիքներ