ԱՄՆ-ում անհրաժեշտ են համարում Գազայի հատվածի անվտանգության համար միջանկյալ լուծումը

ԱՄՆ-ում անհրաժեշտ են համարում Գազայի հատվածի անվտանգության համար միջանկյալ լուծումը

Միացյալ Նահանգները պնդում է, որ Գազայի հատվածի անվտանգության համար անհրաժեշտ է միջանկյալ ինչ-որ լուծում, մինչև Պաղեստինի ազգային թարմացված վարչակազմի ձևավորումը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,  այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով օգնական Ջեք Սալիվանը՝ նշելով, որ աշխատում են երկարաժամկետ լուծման ուղղությամբ ինչպես Գազայի, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափի համար:

Նրա խոսքով՝  ԱՄՆ-ն կարծում է, որ  Գազան և Արևմտյան ափը քաղաքական տեսակետից պետք է միավորվեն Պաղեստինի նորացված ազգային վարչակազմի ներքո։

«Սրանք այն տարրերն են, որոնք մենք կարծում ենք, որ անհրաժեշտ են ներկայիս ճգնաժամի, ներկայիս հակամարտությունը լուծելու և նաև ավելի կայուն ապագա ապահովելու համար և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար», - ընդգծել է Սալիվանը:

Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կքննարկի Գազայի հատվածի վրա Իսրայելի պաշտպանության բանակի գրեթե անժամկետ վերահսկողության մասին վերջին հայտարարությունները:

«Սա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Սպասվում է, որ այս շաբաթվա վերջին նա կայցելի Իսրայել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում