Նյու Յորքի օդանավակայանները հունվարի 30-ից աստիճանաբար կվերսկսեն թռիչքները
Նյու Յորքի օդանավակայանները պլանավորում են աստիճանաբար վերսկսել օդային երթևեկությունը կիրակի առավոտյան, որը շաբաթ օրը գրեթե կաթվածահար էր եղել ԱՄՆ Արևելյան ափին տեղացած ձյան պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Շաբաթ օրը երկու օդային նավահանգիստներն էլ ստիպված են եղել չեղարկել մոտ 1,4 հազար չվերթ։ Միջազգային օդային հաղորդակցությունը դադարեցվել է։
Ուրբաթ երեկոյան ձյան առատ տեղումները սկսվել են ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում և դադարեցվել միայն մեկ օր անց։ Առատ տեղումներն ուղեկցվել են քամու կտրուկ պոռթկումներով և ջերմաստիճանի նվազմամբ՝ մինչև -12 աստիճան։ Քաղաքի որոշ հատվածներում ձյան ծածկի բարձրությունը հասել է մոտ 30 սմ-ի, աղետի հետեւանքների դեմ պայքարի համար նետվել է 2,5 հազար տեխնիկա, իսկ կոմունալ ծառայությունների աշխատակիցները տեղափոխվել են 12-ժամյա հերթափոխի։
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ առատ ձյունը, ցածր ջերմաստիճանը և քամու կտրուկ պոռթկումները երկրի հյուսիս-արևելքում մինչև շաբաթվա վերջ կշարունակվեն։ Մասաչուսեթս նահանգում շաբաթ օրը շուրջ 114 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, որոշ շրջաններում ձյան ծածկի բարձրությունը գերազանցել է 75 սմ-ը։
Կարծիքներ