NASA-ն և SpaceX-ը եղանակային պայմանների պատճառով հետաձգել են Crew Dragon-ի թռիչքի ժամկետը

NASA-ն և SpaceX-ը եղանակային պայմանների պատճառով հետաձգել են Crew Dragon-ի թռիչքի ժամկետը

Ամերիկյան NASA-ն և SpaceX ընկերությունը եղանակի պատճառով փոխել են Crew Dragon տիեզերանավով անձնակազմին Միջազգային տիեզերակայան երրորդ անգամ տեղափոխելու ժամկետները: Եթե նախապես կար որոշում թռիչքն իրականացնել հոկտեմբերի 31-ին, ապա հիմա որոշվել է առաքելության Տիեզերք ուղարկել նոյեմբերի 3-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է NASA-ի հայտարարության մեջ:

SpaceX ընկերության տիեզերանավում լինելու են երեք ամերիկացի տիեզերագնացներ՝ Ռաջա Չարին, Թոմ Մարշբերնը և Քայլա Բերոնը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Մաթիաս Մաուրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում