Արտիմետ համայնքում երկաթբետոնե կիսախողովակներով շուրջ 1000 գծմ ջրագիծ կկառուցվի
Արտիմետ համայնքում LP 40 տրամաչափի երկաթբետոնե կիսախողովակներով շուրջ 1000 գծմ ջրագիծ կկառուցվի։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում լուծում կստանա Արտիմետ համայնքի զարգացման ռազմավարական ծրագրում առանցքային նշանակություն ունեցող ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ևս մեկ խնդիր՝ կկառուցվի շուրջ 1000 գծմ ջրագիծ:
Ծրագրի իրականացման արդյունքում Արտիմետում ոռոգելի հողատարածքները կավելանա 75 հեկտարով, իսկ շահառուների թիվը՝ 150-ով:
Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 5 ժամանակավոր աշխատատեղ:
Կարծիքներ