ՔՊ պատգամավորը պատմել է, թե ինչու են հեռացնում Հայկ Մարությանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Երևանի ավագանին պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը։
«Երևանի ավագանին և քաղաքապետն ընտրվում են քաղաքական ընտրության հետևանքով, ներկայացնում են քաղաքական թիմեր։ Եվ ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովում չի կարող քաղաքական թիմից դուրս եկած պատգամավորը լինել ԱԺ նախագահ, տեղակալ, հանձնաժողովի նախագահ, նույն տրամաբանությունը գործում է Երևանի ավագանու դեպքում»,- ասաց նա։
Կարծիքներ