Շիրակի մարզի ներկայացուցիչները նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 28–ին Երևանում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում, կայացան «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Տղաները մրցեցին վեց, իսկ աղջիկները՝ չորս քաշային կարգերում։ Մրցումներում լավագույնս հանդես եկան Շիրակի մարզի ներկայացուցիչները, որոնք նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, հաղթող ճանաչվեցին թիմային հաշվարկում։ Մրցանակային 2–րդ տեղը գրավեցին Տավուշի մարզի, իսկ 3-րդը՝ Երևանի ներկայացուցիչները։
Կարծիքներ