ԱՄՆ-ը նշել է Թուրքիայի հետ մի քանի տարածաշրջաններում ունեցած տարաձայնությունների մասին
ԱՄՆ-ը տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ մի շարք տարածաշրջաններում, պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցություններից հետո հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:
Նա ասել է, որ ՊոմՊեոն և Լե Դրիանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղը, Կովկասը, ինչպես նաև Թուրքիան և այն տարածաշրջանները, որտեղ կողմերը որոշակի տարաձայնություններ ունեն:
«Դրանք տարբեր վայրեր են ամբողջ տարածաշրջանում՝ Արևելյան Միջերկրականից մինչև Լիբիա, Սիրիա և այլ վայրեր», – նշել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Ճեպազրույցն անցկացվել է Ստամբուլում`Փոմփեոյի Թուրքիա այցի ֆոնին:
Կարծիքներ