Սուբվենցիոն ծրագրով Մարալիկում, Ձորակապում և Սառնաղբյուրում փողոցների հիմնանորոգումներ են

Սուբվենցիոն ծրագրով Մարալիկում, Ձորակապում և Սառնաղբյուրում փողոցների հիմնանորոգումներ են

Ընթացքի մեջ են Անի համայնքի Մարալիկի Շահինյան 6-րդ նրբանցքի, Ձորակապի թիվ 1 և Սառնաղբյուրի 10-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները։

2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցների նորոգման համար անհրաժեշտ գումարի 35 տոկոսը տրամադրելու է պետությունը, 65 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում 7500 քառակուսի մետր ճանապարհահատվածի ասֆալտապատման և պահպանված ասֆալտի հետ համադրումով, համայնքը կունենա շուրջ 2 կմ երկարությամբ բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 95 մլն 402 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Դուստր մոնիկա» և «Լենճանշին» ընկերությունների կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում