Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստի օրը հայտնի է
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի սկզբին՝ ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում:
Կարծիքներ